Ռուս և թուրք նախարարները «Թուրքական հոսք»-ի մասին հարցերը կքննարկեն վաղը
Ռուսաստանի և Թուրքիայի էկոնոմիկայի նախարարներ Նիհաթ Զեբեյչկին ու Ալեքսեյ Ուլյուկաևը կիրակի կքննարկեն ռուս-թուրքական խոշոր մի քանի ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:
Կքննարկվի նաև «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման հարցը, տեղեկացնում է «Տասս» գործակալությունը՝ վկայակոչելով թուրք նախարարի հայտարարությունները:
«Մենք սատարում ենք «Թուրքական հոսք» նախագիծն ու Թուրքիայում ատոմակայանի կառուցումը, քանի որ մենք շահագրգռված ենք փոխադարձ ներդրումներով»,-հայտարարել է Զեբեյչկին, ավելացնելով, որ հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարների հետ:
Նրա խոսքով, առաջիկայում կհանդիպեն երկու երկրների ղեկավարները՝ քննարկելու այդ բոլոր հարցերը: