
Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության քաղաքական որոշումներն այլևս կայացված է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության և նրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան հարությունյանին նշանակելու քաղաքական որոշումներն այլևս կայացված են։ Ենթադրվում է, որ գալիս շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերն արդեն կհրապարակվեն։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս կադրային փոփոխության մասին պաշտոնական հայտարարության ձգձգումը երկու պատճառ ունի, նախ Վարդան Հարությունյանը պետք է հանձնի գլխավոր տնօրենի գործառույթները, ինչի համար ժամանակ է հարկավոր։ Մյուս կողմից էլ իշխանական քարոզչության տեսանկյունից նախընտրելի է, որ շաբաթը մեկ առանցքային փոփոխություն ներկայացվի հանրությանը, որպեսզի իշխանությունների վերափոխման շոուն, որն արդեն մոտ մեկ ամիս է ընթանում է, հնարավորինս երկար շարունակվի։