Հրաչ Չիլինգարյան. Սիրիահայերի խնդրով Սփյուռքի կառույցներն անկարող դուրս եկան
Քաոսային վիճակ է տիրում ոչ միայն սիրիահայության, այլև սիրիահայ ղեկավար մարմինների մոտ: «Արևելք» պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել սփյուռքահայ մտավորական Հրաչ Չիլինգարյանը:
Նա հիշեցրել է Դամասկոսի թեմի առաջնորդի խոսքը, որի համաձայն, Հայաստանի ղեկավարութունը մի բան է անում, տեղական մարմինները՝ մեկ այլ բան, համակարգված աշխատանք չկա:
«Մանավանդ այս կացության մեջ շատ բան անել չեն կարող, ամեն վայրկյան ռումբեր են պայթում: Հիմա ամենակարևոր խնդիրը միջանցք ապահովելն է, որպեսզի ժողովուրդը կարողանա ավելի ապահով տեղեր փոխադրվի»,-ասել է նա:
Անդրադառնալով այս օրերին անընդհատ քննարկվող հարցերին՝ տարհանե՞լ Հալեպը, թե՞ պահպանել հայ համայնքը, Չիլինգարյանը պատասխանել է.
«Մեր խնդիրն այլևս մայր գաղութը պահել կամ չպահելը չէ: Այդ մոտեցումն արդեն անցյալին է պատկանում: Հիմա կենաց մահու խնդիր է՝ ինչպե՞ս կարելի է ժողովրդի կյանքը փրկել: Հայ ավետարանական եկեղեցու նախագահ Հարություն Սելիմյանը Հալեպի մեջ դիմադրում է ժողովրդի հետ: Նա սփյուռքին, պետություններին ու համայնքներին ուղղված ահազանգ է հնչեցրել, բայց ո՞վ է լսողը»:
Նա կարծիք է հայտնել, որ սիրիահայերի խնդրի լուծման գործում Սփյուռքն ու Հայաստանն իրար վրա են հարցը գցում:
«Մյուս կողմից ակնհայտ է, որ Սփյուռքը կարողություն այլևս չունի սիրիահայերի խնդիրներին մշտական լուծումներ գտնելու: Իմ կարծիքով, սփյուռքի անկարողությունը կարևոր բացահայտում է»,-ասել է նա:
Մտավորականի հետ հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
- Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Հալեպ
- Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հալեպում ստեղծված իրավիճակի հարցով նիստ է գումարելու
- Հալեպի արևելյան մասը երկու ամսից կարող է ոչնչանալ. դե Միստուրա
- Հալեպում կրակ են բացել լրագրողների հյուրանոցի վրա
- Հալեպում հայ է զոհվել
- Հալեպում հրթիռակոծությունների թիրախում հայտնված հայերի ճակատագիրը կառավարությանն ու ԱԳՆ-ին չի՞ հետաքրքրում. ՉԻ
- Փոխնախարար. Մենք չենք կարող գնալ, վերցնել, բերել սիրիահայերին
- Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին