Reuters. Ռուսաստանը «Իսկանդեր Մ» համակարգեր է տեղակայում Կալինինգրադում
Ռուսաստանը Կալինիգրադի մարզում միջուկային մարտագլխիկներ կրող «Իսկանդեր Մ» հեռահար հրթռիային համակարգեր է տեղակայել:
Reuters գործակալության փոխանցմամբ , էստոնական մամուլում այս մասին հրապարակված լուրերը հաստատել է ԱՄՆ հատուկ ծառայությունների պաշտոնյան:
«Ռուսական կողմը նման համակարգեր Կալինինգրադի մարզում տեղակայալ է նաև 2014 թվականին՝ զորավարժությունների համար: Այս անգամ դա կարող է լինել նաև քաղաքական ժեստ, ուժի ցուցադրություն՝ որպես ՆԱՏՕ-ից ունեցած դժգոհության ընդգծում»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:
Վերջինս միաժամանակ չի բացառել, որ Ռուսաստանի այս քայլը կարող է ունենալ բոլորովին «անմեղ» նպատակներ:
Նշվում է, որ ««Իսկանդեր Մ» համակարգերը ունակ են խոցել հակառակորդի թիրախները 500 կմ հեռավորության վրա, ինչպես նաև համակարգերին կարելի է ամրացնել միջուկային մարտագլխիկներ: