Վրաստանում բարձրաձայնում են ընտրախախտումների մասին
Վրաստանի ընդդիմադիր մի քանի ուժեր արդեն հայտարարել են խորհրդարանական ընտրությունների կեղծման փորձերի մասին, դրանցում միանշանակ մեղադրելով «Վրացական երազանք» կուսակցությանը:
Վրացական Apsny.ge պարբերականը գրում է, որ նախկին նախագահ Սաակշվիլու կողմնակից Գեորգի Վաշաձեն, ով այժմ «Բուրչուլաձե. Պետություն ժողովրդի համար» դաշինքի առաջնորդներից է, հայտարարել է, որ մի քանի ընտրատեղամասերում կրկնակի քվեարկության փորձեր են եղել:
Կարուսելների մասին հայտարարել է «Պատրիոտների ալյանս»-ի առաջնորդներից մեկը՝ Իրնա Ինաշվիլին: Նա նշել է, որ իշխանության ներկայացուցիչները չորս ավտոբուսով մարդկանց տանում են տարբեր ընտրատեղամասեր, իսկ ընտրական հանձնաժողովների անդամները թույլատրում են մի քանի մարդու միաժամանկյա ներկայություն քվեախցիկում:
Նրանք նշել են, որ նմանատիպ խախտումներ եղել են Սամցխե-Ջավախեթիի, Ալալցխայի, Նինոծմինդայի շրջաններում:
Հիշեցնենք, որ այսօր հարևան Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են:
Ընտրություններին հետևելու է 42 092 վստահված անձ, 111 տեղական կազմակերպությունների 29 931 դիտորդ և 55 միջազգային կազմակերպությունների 1440 դիտորդ: Ընտրությունները լուսաբանելու են 184 ԶԼՄ-ի 5368 ներկայացուցիչներ: