Թրամփը պարծեցել է կանանց սիրահետելու իր ցանկություններով
The Washington Post-ը հրապարակել է 2005-ին արված մի տեսանյութ, որտեղ ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը գլուխ է գովում, որ արժանանում է կանանց ուշադրության։ Տեսանյութում Թրամփը զրուցում է հեռուստահաղորդավար Բիլլի Բուշի հետ «Մեր օրերի կյանքը» սերիալի նկարահանումներից առաջ, որտեղ Թրամփը փոքրիկ դեր է խաղացել։
Թեկնածուն կնոջը վիրավորելով ու անվայել արտահայտություններ անելով, պատմել է, թե ինչպես է փորձել սիրահետել մի ամուսնացած կնոջ, որի անունը չի նշել։
Նաև ասել է, թե շատ է ցանկացել այդ կնոջը, բայց «ոչինչ դուրս չի եկել»։ Այդ զրույցում նա նույնիսկ քննարկում է այդ կնոջ արած պլաստիկ վիրահատությունը։
«Ինձ ավտոմատ կերպով քաշում են գեղեցկուհիները, և ես սկսում եմ նրանց համբուրել։ Կարծես մագնիսի նման։ Ուղղակի համբուրել։ Անգամ չեմ էլ սպասում, ուղղակի համբուրում եմ։ Երբ աստղ ես, նրանք թույլ են տալիս։ Կարող ես քեզ թույլ տալ ամեն ինչ, ինչ ցանկանում ես», -ասել է Թրամփը։
Թեկնածուի նախընտրական շտաբը կասկածի տակ չի դրել տեսանյութի իսկությունը, և թեկնածուն նույնիսկ ներողություն է խնդրել, եթե որևէ մեկին վիրավորել է։
«Դա կատակ է եղել։ Այո, ասել եմ, սխալ էր, ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ», -հայտարարել է 70-ամյա Դոնալդ Թրամփը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան