Սաակաշվիլին մտափոխվել է
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ հայրենիք, քանի որ մտադիր է շարունակել իր աշխատանքը Ուկրաինայում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է «112 Ուկրաինա» ալիքին տված հարցազրույցում:
«Ես Ուկրաինա ոչ այնպես եմ եկել, հյուրախաղերով չեմ այստեղ, դրա համար չեմ կարծում, որ պետք է այստեղ լքեմ մարտի դաշտը: Բայց, միանշանակ, ընտրություններից հետո ես գնալու եմ Վրաստան, օգնելու եմ իմ երկրին: Իմ հաշվին արձակուրդ կվերցնեմ և առաջիկա օրերին ներգրավված կլինեմ ինչ-որ գործընթացներում»,- հստակեցրել է Սաահաշվիլին:
Միաժամանակ նա ասել է, որ առանց խոչընդոտի կարող է գնալ Վրաստան:
«Այնտեղ նույնիսկ մատով որևէ մեկը չի դիպչի ինձ այն պայմանններում, երբ գրեթե ողջ ոստիկանությունը, զինված ուժերը մեր կողմից են, այսինք պետականության և օրինականության կողմն են»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Դեռևս հոկտեմբերի 4-ին Սաակաշվիկին վստահություն էր հայտնել, որ հայրենիքում քաղաքական ընդդիմախոսները իրեն սահմանին կդիմավորեն ծափահարություններով: Նա հայտարարել էր, որ ակտիվորեն զբաղվելու է Վրաստանում նոր կառավարության ձևավորմամբ, որտեղ, նրա խոսքով, չեն լինի մարդիկ, ովքեր նախկինում զբաղեցրել են բարձր պաշտոններ:
«Նոր կառավարությունում կլինեն շատ կանայք, քանի որ նրանք ավելի մարդասեր են»,- հավելել էր նա:
Հոկտեմբերի 1-ին Սաակաշվիլին հաստատել էր իր մտադրությունը վերադառնալ հայրենքի, որպեսզի խորհրդարանական ընտրությունների «արդյունքները պաշտպանի»: Միաժամանակ նա համոզմունք էր հայտնել, որ այսօր կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու է իր հիմնած «Միացյալ ազգային շարժումը»:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում վաղը խորհրդարանական ընտրություններ են
- Վրաստանի ՆԳՆ. Սաակաշվիլին կձերբակալվի, եթե մուտք գործի երկիր
- Սաակաշվիլին ասել է, թե երբ կվերադառնա Վրաստան