
Բորդյուժան ողջունել է Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու Հայաստանի որոշումը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ողջունել է Հայաստանի ու Բելառուսի մասնակցությունը Սիրիայի Արաբական պետությանը միջազգային հումանիտար օգնության տրամադրման գործում:
ՀԱՊԿ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, վերջին օրերեին Բելառուսը Սիրիա է ուղարկել 45 տոննա հումանիտար բեռ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սիրիա է ուղարկվել 40 տոննա մարդասիրական օգնություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են՝ սնունդ, հագուստ, դեղորայք:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Հալեպ
- Երևանից Սիրիա է մեկնել հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը
- Հայաստանից մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա
- Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում
- Մեկ ամիս է ՄԱԿ-ից Սիրիա մարդասիրական օգնություն չի ուղարկվել