Քաղաքաշինության նախարարությունն արդեն կոմիտե է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանգիր է ստորագրել քաղաքաշինության նախարարությունը կոմիտեի վերակազմակերպելու մասին: ՀՀ նախագահի պաշտոնական էջի հաղորդմամբ, հրամանագրում ասված է.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում ստեղծել զբոսաշրջության պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժինը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով`
«11.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե».
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Մինչ այդ ՀՀ նախագահը հրամանգրեր էր ստորագրել, ըստ որոնց սեպտեմբերի 27-ի «Ս. Կարայանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին» ՆՀ-1055-Ա հրամանագրում «էկոնոմիկայի» բառը պետք է փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով, ՆՀ-1041-Ա հրամանագրում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով, ՆՀ-1039-Ա հրամանագրում «էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին