Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին, որին հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ հանդիպումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան