Դիդյե Դեշամ. «Բաց թողած գոլից հետո հաջողվեց խաղն ուղղորդել ցանկալի հուն»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Բուլղարիայի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումից (4:1) հետո հայտարարել է, որ գոհ է թիմի խաղից։ Ֆրանսիացիներն արդեն 6-րդ րոպեին գնդակ են բաց թողել, սակայն արդեն առաջին կեսի վերջնամասում երկու գնդակի առավելություն ունեին։
«Մենք գոհ ենք՝ ելնելով այն բանից, թե ինչպես դասավորվեց խաղը,- Դեշամի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Բաց թողած գոլից հետո մեզ հաջողվեց խաղն ուղղել դեպի ցանկալի հուն։ Երկրորդ կեսում թիմը տպավորիչ խաղ ցուցադրեց և ստեղծեց լավ պահեր։ Մենք աճելու տեղ ունենք, սակայն այսօրվա խաղը հրաշալի էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա