Պետք է յուրաքանչյուր համայնքում հասանելի լինեն հոգեկան առոջղության ծառայությունները. Լիլիթ Բաղդասարյան
«Հոգական առողջությունն ամենակարոևրն է, եթե այն չլինի, ապա չենք կարողանա պահպանել մեր առողջությունն առահասարակ»,- հոգեկան առողջության միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանն արդեն կանգնել է բարեփոխումների ճանապարհին և արդեն իսկ կան մշակված քայլեր, որոնցով պետք է հոգեկան առողջության ոլորտը բարեփոխման ենթարկվի:
«Ձեռքբերումներից հիմնականը Սպիտակի խնամքի տունն է, որ իրենից ներկայացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար խնամքի նոր համայնքային մոդել: Մարդիկ ոչ թե ապրում են փակ մեծ հիմնարկներում, ինչպիսին է Վարդենիսի տուն-ինտերնատը, այլ հնարավորություն են ունենում ապրել ընտանեկան տիպի հաստատությունում, որը գտնվում է համայնքի կենտրոնում և զգալ իրենց հասարակության լիարժեք անդամներ»,-մատնանշեց հոգեբանը:
Նա ներկայացրեց, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի մյուս կարևոր ձեռքբերումը վերականգնողական քոլեջի ստեղծում է. «Մարդն իր սուր վիճակից բուժում ստանալուց հետո կարող է գրանցվել և գնալ մասնակցել քոլեջի դասընթացներին, որտեղ իրեն կզգա ոչ թե հիվանդանոցի հաճախորդ, այլև որպես ուսանող և կստանա լիարժեք պատկերացում ինքն իր հիվանդության մասին»:
Լիլիթ Բաղդասարյանի խոքսով՝ դեռ լուրջ խնդիրներ կան ոլորտում ծառայություններն ավելի մատչելի դարձնելու և մասնագետների վերապատրասման հետ կապված. «Պետք է յուրաքանչյուր համայնքում հասանելի լինեն հոգեկան առոջղության ծառայությունները, ինչ համար էլ դրանք պետք է ինտեգրել պոլիկլինիկաների ցանցի մեջ»:
Հանդիպմանը ներկա Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանն էլ նշեց, որ 1995-96 թվականներից մեր հոգեբուժական ասոցիացիան ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցրեց, իսկ այդ ակտիվությունը բերեց նրան, որ մեզ մոտ սկսեցին մշակվել համապատասխան փաստաթղթեր:
«Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում մոտ 80 հազար հոգեկան խանգարումներով մարդիկ են հաշվառված, դրանք այն մարդիկ են , ովքեր դիմել են ծառայությունը: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ քանակն անհամեմատ մեծ է»,-հավելեց նա:
Ամեն տարի` հոկտեմբերի 10-ին, ողջ աշխարհում նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը: Այն առաջին անգամ նշվել է 1992թ.-ին Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ: