Ռամոս. «Քննադատները կարող են վայելել պահը, քանզի շուտով կփակեմ նրանց բերանները»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսն արձագանքել է Իտալիայի ընտրանու հետ հանդիպումից հետո, որում գրանցվեց 1։1 հաշիվ, իր հասցեին հնչած քննադատությանը։ Սերխիո Ռամոսն այդ խաղում 11 մետրանոց հարվածի պատճառ է դարձել։
30-ամյա պաշտպանը հայտարարել է, որ ցանկացած ֆուտբոլիստ սխալվելու իրավունք ունի։ Բացի այդ, Ռամոսը կարծում է, որ իսպանական հավաքականը վերականգնել է իր նախկին խաղաոճը։
«Թող իմ բոլոր քննադատները վայելեն այս պահը, որովհետև շուտով կփակեմ նրանց բերանները։ Բոլորը կարող են սխալվել, նույնիսկ՝ Բուֆոնը։ Տարբերությունը միայն նրանում է, որ Իտալիայում սխալներին արձագանքը ծափահարություն է, Իսպանիայում՝ սուլոց։
Իսպանիայի հավաքականը վերականգնել է իր փիլիսոփայությունն ու խաղաոճը։ Մենք բոլորս ուրախ ենք այն փոփոխությունների համար, որոնք կատարվել են «Եվրո-2016»-ից դուրս մնալուց հետո»,- Ռամոսի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա