Սաութգեյթին ու Ռունիին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Գարետ Սաութգեյթը և թիմի ավագ Ուեյն Ռունին կասկածվում են հարկերից խուսափելու մեջ։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Նրանք հայտնվել են այն 400 մարդկանց շարքում, ովքեր իրենց գումարները ներդրել են «Ingeniоus» ընկերությունում՝ ներկայացնելով դրանք որպես կորուստ, իսկ հետո վերադարձրել իրենց։
Նշենք, որ Սաութգեյթը Սեմ Էլլարդայսի պաշտոնանկությունից հետո է ժամանակավորապես ստանձնել ազգային թիմի ղեկը։ Վերջինս մեղադրվել է կոռուպցիայի մեջ ու հեռացվել զբաղեցրած պաշտոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա