Սնեյդերը վնասվածք է ստացել և չի խաղա Ֆրանսիայի ազգային թիմի դեմ
Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը վնասվածք է ստացել Բելառուսի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական խաղում (4:1): Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է միայն առաջին խաղակեսին։ Թիմի գլխավոր մարզիչ Դաննի Բլինդը հանդիպումից հետո շեշտել է, որ Սնեյդերը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ֆրանսիայի ընտրանու հետ «ԱԱ-2018»-ի որակավորման փուլի հաջորդ հանդիպումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա