«Տոտենհեմը» կփորձի հունվարին պայմանագիր ստորագրել Իսկոյի հետ
«Տոտենհեմը» ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ Իսկոն խաղային պրակտիկա չունի «Ռեալում»՝ առաջարկելով նրան տեղ հիմնական կազմում ու դրսևորվելու հնարավորություն։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
24-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմի» տրանսֆերային առաջնահերթություններից էր անցած ամռանը, սակայն այդպես էլ չկարողացավ կատարել գործարքը։ Այդուհանդերձ, անգլիացիները պլանավորում են հերթական փորձը կատարել՝ նրա հետ արդեն ձմռանը պայմանագիր ստորագրելու համար։
«Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոկետինոն, ի դեմս Իսկոյի, իդեալական թեկնածուի է տեսնում թիմի ստեղծագործ ներուժն ավելացնելու գործում։ Իսպանացու տրանսֆերի համար մղվող պայքարում անգլիական ակումբը կբախվի թուրինյան «Յուվենթուսի» հետ, որը նույնպես առարկայական հետաքրքրություն է ցուցաբերում խաղացողի նկատմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա