Դդումների համաեվրոպական առաջնության հաղթող դդումը կշռել է 1190 կգ
Գերմանական Լյուդվիգսբուրգ քաղաքում անցկացվել է Դդումների համաեվրոպական առաջնությունը, որի շրջանակում հաղթող է ճանաչվել բելգիացի հողագործ Մաթիաս Վիլեմանայսի աճեցրած 1190 կգ քաշով դդումը: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ առաջնությանը մասնակցել են աշխարհի ավելի քան քսան երկրից:
«Ես ինձ հրաշալի եմ զգում: Չէի սպասում, որ այն այսքան ծանր կլինի»,-ասել է Վիլեմանայսը:
Դդումը 150 կգ-ով գերազանցում է նախորդ տարվա առաջնության ժամանակ հաղթած մթերքի քաշին, որը եղել է 1054 կգ և ներկայացրել է Շվեյցարիան:
Նշվում է, որ հաղթողը որպես մրցանակ ստացել է 1500 եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը