«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ավելի քան 100 մլն ֆունտ ստեռլինգ ծախսել 2 աջ և 2 ձախ պաշտպանի համար
«Մանչեսթեր Սիթին» պլանավորում է լիովին թարմացնել պաշտպանության եզրերը։ Ըստ sports.ru-ի՝ անգլիական ակումբը պատրաստ է ավելի քան 100 մլն ֆունտ ստեռլինգ ծախսել 2 աջ և 2 ձախ պաշտպանի համար։
«Քաղաքաբնակների» ուշադրության կենտրոնում են «Վալենսիայի» 21-ամյա իսպանացի ձախ պաշտպան Խոսե Գայյան, ում տրանսֆերը կարելի է գնել 45 մլն ֆունտ ստեռլինգով, ինչպես նաև «Արսենալի» աջ պաշտպան Էկտոր Բելյերինը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն։ Վերջինս հետաքրքրված է «Սիթիի» առաջարկով, քանի որ լավ է ճանաչում այդ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային «Բարսելոնում» կատարած համատեղ աշխատանքի շնորհիվ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա