Նաիրա Կարապետյան․ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում բարձրացնում է Հայաստանի «Իսկանդերների» հարցը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը։ Նստաշրջանի մեկնարկից առաջ տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի նիստ։
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Ռզաևն անգամ այստեղ ի ցույց դրեց իր երկրում տիրող տրամադրությունը՝ հարց բարձրացնելով Հայաստանի Իսկանդերների մասին և հրավիրելով ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոուլի ուշադրությունը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող աջակցությանը։ Ինձ մնում է ավելացնել՝ Wow!»։
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն էլ ԵԺԿ քաղաքական խմբի նիստի ժամանակ բարձրացրել է նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, ով մեղադրվում է Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար:
«Ինչը հեղինակազրկում է ԵԺԿ քաղաքական ընտանիքի հեղինակությունը եվրոպացիների աչքում: Խնդրի շուրջ արձագանքեց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը»,-գրել է Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքում:
Հիշեցնենք, որ Միլանի դատախազության կողմից Լուկա Վոլոնտեն մեղադրվում է Ադրբեջանի կառավարությունից 2մլն 390 հազար եվրո կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան