Ագուերոն պատրաստ է խաղալ Պարագվայի ընտրանու դեմ
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է մասնակցել Պարագվայի ընտրանու հետ առաջիկա հանդիպմանը։ Հիշեցնենք, որ հինգշաբթի նա վնասվածք էր ստացել Պերուի ազգային թիմի հետ խաղում, որն ավարտվեց 2։2 հաշվով։ Պարագվայցիների հետ հանդիպումը կկայանա այսօր։
«Միշտ հնարավոր ամեն բան պետք է անել՝ հավաքականում խաղալու համար,- Ագուերոյի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում և պատրաստ կլինեմ առաջիկա խաղին։
Ես երկու օր ունեի, որպեսզի վերականգնվեի, մի քիչ խաղացել եմ երեկ։ Փորձում եմ լիարժեք պատրաստ վիճակում ներկայանալ Պարագվայի հավաքականի հետ հանդիպմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա