Բենտեկեն՝ աշխարհի առաջնությունների ընտրական փուլերի ամենաարագ գոլի հեղինակ
Ջիբրալթարի հավաքականի դարպասը Քրիստիան Բենտեկեի խփած գոլը մտել է ֆուտբոլի պատմության մեջ։ Հաշիվը բացելու համար Քրիստիանից ընդամենը 7 վայրկյան պահանջվեց, և դա պաշտոնապես ամենաարագ գոլն է աշխարհի առաջնությունների ընտրական փուլերի պատմության մեջ։
Բենտեկեն Բելգիայի հավաքականի կազմում աչքի չէր ընկել 2015 թ. մարտից, իսկ այս խաղում հեթ-տրիկ ձևակերպեց։ Եվս երեք գոլ խփեցին Վիտսելը, Մերտենսը և Ազարը, և Բելգիայի ընտրանին հյուրընկալվելիս հաղթանակ տոնեց 6։0 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա