«Մեթյու» փոթորիկի զոհ է դառել 30 մարդ
ԱՄՆ հարավ-արելքում «Մեթյու» փոթորիկի զոհ է դարձել 27 մարդ: Աղետի հետևանքով վնասվել է 5 նահանգ: Լրատվամիջոցների փոխանցմամբ, երեք մարդ զոհվել է Հարավային Կառոլինայում, երեքը՝ Ջորջիայում, մեկը՝ Վիրջինիայում, 11-ը՝ Հյուսիսային Կառոլինայում: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվելէ Ֆլորիդայում:
Ջորջիայում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 124 հազար մարդ: Հարավային Կառոլինայի նահանգապետը ԱՄՆ նախագահին խնդրել է նահանգի 13 շրջաններ աղետի գոտի հայտարարել:
Երկուշաբթի Բարաք Օբաման Հյուսիսային Կառոլինայի 13 շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարել:
«Մեթյու»-ն դարձել է Կարիբյան ծոցի վերջին 10 տարիների ամենաուժեղ փոթորիկը, նրա արագությունը հասել է 230 կմ/ժ-ի:
Հարակից հրապարակումներ`
- NASA-ն անօդաչու թռչող սարք է բաց թողել «Մեթյու» փոթորիկն ուսումնասիրելու համար
- Հայիթին աղետից հետո
- Հայիթիում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 877-ի
- ԱՄՆ-ում փոթորիկի զոհ է դարձել 340 մարդ