Հոկտեմբերի 25-ին կհրապարակվեն «Ոսկե գնդակի» հավակնորդների անունները
«France Football»-ը նշանակել է օրը, երբ կհրապարակվեն այն 30 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են «Ոսկե գնդակ» անհատական հեղինակավոր մրցանակին։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ հայտնի է դարձել, որ «France Football» ամսագիրը այս տարվանից ինքնուրույն՝ առանց ՖԻՖԱ-ի հետ համագործակցության է հանձնելու «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը։
2010 թ. «France Football»-ը և ՖԻՖԱ-ն միավորեցին «Ոսկե գնդակն» ու ՖԻՖԱ-ի լավագույն խաղացողի մրցանակը և սկսեցին հանձնել «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակը»։
Ամենահեղինակավոր անհատական մրցանակի տիրակալին քվեարկության միջոցով կորոշեն լրագրողները։ 30 ուժեղագույնների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 25-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա մինչև 2016 թ. վերջը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում