Ֆեդերերը հաստատել է, որ կխաղա «Australian Open»-ում
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաստատել է, որ կմասնակցի հաջորդ «Australian Open»-ին։ 35-ամյա թենիսիստի համար դա կլինի Ավստրալիայի 18-րդ անընդմեջ բաց առաջնությունը։ Նա այդ մրցաշարում հաղթել է 4 անգամ։
«Անհամբերությամբ եմ սպասում Մելբուռն վերադարձին,- Ֆեդերերի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ջանասիրաբար աշխատում եմ, մարզավիճակ ձեռք բերում։ Նախ կխաղամ Հոփմանի գավաթի խաղարկությունում, իսկ հետո կմասնակցեմ Ավստրալիայի բաց առաջնությանը։ Իմ թիմն ասում է, որ ամեն ինչ ընթանում է ըստ գրաֆիկի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա