Ֆրանսուա Օլանդ․Պուտինի հետ կհանդիպեմ միայն Սիրիայի հարցով
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Փարիզ նախատեսված էր շուտով, որտեղ նա պետք է մասնակցեր մի շարք միջոցառումների ու հանդիսավոր արարողությունների։ Ես կհամաձայնեմ այդ այցին, եթե հնարավոր լինի այցի ընթացքում խոսել Սիրիայի մասին։ Ես պարզ ասացի, որ եթե Պուտինը գալիս է Փարիզ, ես չեմ միանա նրան այդ բոլոր միջոցառումների ժամանակ, սակայն պատրաստ եմ հանդիպել և շարունակել երկխոսությունը Սիրիայի հարցով։ Պուտինը նախընտրեց չեղյալ համարել այդ այցը։ Սակայն այլ հնարավորություններ կլինեն նրան հանդիպելու։ Նա Փարիզ չի գա»,- ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
ԵԽԽՎ-ում այս մասին ասաց Ֆրանսուա Օլանդը՝ պատասխանելով ուկրաինացի պատգամավորի հարցին, թե՝ հոկտեմբերի 19-ին նախանշված Պուտինի այցը Փարիզ հնարավո՞ր է չեղյալ հայտարարել՝ հաշվի առնելով ՌԴ-ի կողմից Ուկրաինայում, Սիրիայում և այլուր իրականացրած պատերազմական հանցագործություններն ու այն վտանգը, որ ներկայացնում է Պուտինը ողջ աշխարհին։
Նշենք, որ ՌԴ-ի և Ֆրանսիայի հարաբեությունների ներկայիս որոշակի լարվածությունը պայմանավորված է նրանով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ-ն վետո կիրառեց Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմի սահմանման վերաբերյալ Ֆրանսիայի ներկայացրած բանաձևին, ինչն Օլանդն անընդունելի է համարում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսուա Օլանդ․Մենք ԵԽ-ի կարիքն ունենք առավել քան երբևէ
- Ես պատրաստ եմ ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ. Օլանդ
- Ֆրանսուա Օլանդը ժամանեց Եվրոպայի խորհուրդ, որտեղ հանդես կգա ելույթով
- Ֆրանսիական կողմը ներկայացրել է Օլանդի և Պուտինի հանդիպման պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան