«Գազպրոմի» տնօրենի պաշտոնի երեք թեկնածու կա. «Հրապարակ»
Թեև ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի՝ աշխատանքից ազատման հրամանը դեռ չկա, բայց երեկ արդեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը հրաժեշտ է տվել «Գազպրոմի» աշխատակիցներին։ ՊԵԿ-ում սեղան են գցել ու սպասել նրան, սակայն նոր նախագահն այդպես էլ չի ժամանել: Ավելի ուշ բացատրել են, որ նախագահն ԱՄՆ-ից կվերադառնա, նոր կներկայացնի ՊԵԿ նախագահին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ դառնալու դեպքում թափուր է մնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենի պաշտոնը: Մինչ այս տեղեկություններ կային, թե այս պաշտոնին կարող է նշանակվել Կարեն Կարապետյանի որդին` 29-ամյա Տիգրան Կարապետյանը, որը տնօրենի տեղակալն է՝ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով, կամ էլ փեսան` էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Սակայն երեկ տեղեկացանք, որ հավանական թեկնածուն Հարությունյանի տեղակալ Հրանտ Թադևոսյանն է: Նա ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է «Հայկոմնախագիծ» ինստիտուտում՝ որպես ճարտարագետ, ՀՍՍՀ Գազպետկոմում: 1992-1999 թթ. աշխատել է «Հայգազարդ» պետական կոնցեռնում՝ որպես ճարտարագետ, բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետ: 1999-2011 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեխնիկական վարչության պետ, այնուհետև՝ տնօրենի տեղակալ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա