Գազավիկների կառավարությունը. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. «Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունը վերածել է գազի գրասենյակի։ Կարապետյանը, որ տևական ժամանակ աշխատել է «Հայռուսգազարդի» տնօրեն, հետո նաև ՌԴ-ում՝ «Գազպրոմ» ընկերության փոխտնօրենի պաշտոնում կառավարությունը համալրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներով։
Նա «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանին նշանակել է կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի առաջին տեղակալ։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում օրերս նշանակվեց գազի սպասարկման Էյ-Ի-Ջի Սերվիս ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը, և վերջապես՝ երեկ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա