
Յուրա Մովսիսյան. «Հաճախ էի պատկերացնում, որ կվերադառնամ ու կշարունակեմ հաղթել»
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգծել է, որ ամերիկյան ակումբի կազմում ցանկանում է դառնալ ՄԼՍ-ի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է «Sport-Express»-ը:
Այսօր «Ռեալ Սոլթ Լեյքը» Մոսկվայի «Սպարտակից» գնել է հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, իսկ մինչ այդ Մովսիսյանն ամերիկյան ակումբում հանդես էր գալիս վարձավճարով:
«Վաղուց էի ցանկանում այստեղ վերադառնալ մշտական կարգավիճակով: Ակնհայտ է, որ «Ռեալ Սոլթ Լեյքն» ինձ համար առաջնային տարբերակ էր, քանի որ այստեղ լավ է թե ինձ, թե իմ ընտանիքի համար: Յուտայում ինձ զգում եմ այնպես, ինչպես իմ տանը: ՄԼՍ-ից հեռանալիս հաճախ էի պատկերացնում, որ կվերադառնամ ու կշարունակեմ հաղթել:
Ուզում եմ թիմի հետ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել: Ես այս ակումբի մի մասնիկն էի, երբ այն նոր էր սկսել իր ճանապարհը, որը, ի վերջո, ավարտվեց չեմպիոնությամբ: Հիմա ուզում եմ կրկնել այդ պատմությունը: Ուրախ եմ, որ կարողացա վերադառնալ մշտական հիմքով»,- ասել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Սպարտակում» հանդես է եկել 2013-2015 թթ.: Ընդհանուր առմամբ՝ մոսկովյան թիմի կազմում մասնակցել է 66 հանդիպման՝ դառնալով 27 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին