Սիմեոնեն վստահ չէ իր ապագայի հարցում
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վստահ չէ, թե որտեղ կհայտնվի 10 տարի անց։ Ավելի վաղ հաղորդվել է, որ մասնագետը, կրճատելով մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2018 թ., կարիերան կարող է շարունակել «Ինտերում»։
«Չեմ կարող պատկերացնել, թե որտեղ կլինեմ 10 տարի անց,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես նման երկար ժամկետի համար պլաններ չեմ կազմում։ Ամեն օր ձգտում եմ հաճույք ստանալ իմ աշխատանքից և որակյալ կատարել այն։ Դրա հաշվին կարելի է առաջ շարժվել։ Հավանաբար, ես կաշխատեմ մարդկանց հետ, ովքեր մտերիմ են ու կլիցքավորեն ինձ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա