Սպարապետի եղբայրը ցանկանում է պաշտպանության փոխնախարար նշանակվել. ՉԻ
«Չորրոր իշխանության» տեղեկություններով, Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանին թախանձագին խնդրել է, որպեսզի իրեն նշանակեն ՀՀ պաշտպանության փոխնախարար, այն էլ՝ մատակարարման գծով։
«Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է Արմեն Սարգսյանին «առաջ քաշել» նախարարությունում։ Այդ պաշտոնը այսօր էլ թափուր է։ Դեռևս մայիսի 20-ին Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրերից մեկով գեներալ- լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Մովսես հակոբյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը թափուր էր մնացել այդ պաշտոնից Ալիկ Միրզաբեկյանի ազատումից հետո։ Հիմա, երբ Մովսես Հակոբյանը դարձել է Զինված ուժերի շտաբի պետ, փոխնախարարի այդ հաստիքը թափուր է մնացել։ Արագորեն հավակնորդ է հայտնվել՝ ոչ ավել-ոչ պակաս սպարապետի եղբայրը։ Իմիջիայլոց, կարծում ենք կարիք չկա մանրամասն նկարագրել՝ ինչ ասել է ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովում ասածը, դա, ըստ էության, ՊՆ-ի ամենակոռումպացված օղակներից է»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա