Իրանի հավաքականի երկրպագուներին արգելված է ուրախանալ
Աշխարհի 2018 թ. ասիական գոտու առաջնության Հարավային Կորեայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպումից առաջ Իրանի ընտրանու երկրպագուները մի շարք սահմանափակումներ կունենան:
Ինչպես տեղեկացնում է «Sport-Express»-ը, իրանցի երկրպագուները չեն կարողանա մարզադաշտում արտահայտել իրենց ուրախությունը և պետք է ստադիոն գան սև մարզահագուստով: Դա կապված է մահմեդական կրոնական տոնի հետ, որը նվիրված է 680 թ. մահացած Իմամ Հուսեինի հիշատակին:
Բացի այդ, մարզադաշտում կտեղակայվեն 75 քմ չափով երկու սև դրոշակներ: Կորեացի ֆուտբոլիստները համաձայնվել են նաև կրել սև թևկապներ:
Հիշեցնենք, որ 3-րդ տուրից հետո Իրանի և Հարավային Կորեայի հավաքականները 7-ական միավորով խմբի առաջատարներն են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում