Պավել Սաֆարյանն ազատվել է պաշտոնից
Վարչապետի որոշմամբ, Պավել Սաֆարյանն ազատվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:
Այս պահին ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ունի երեք տեղակալ՝ տեղակալ-գլխավոր գանձապետ, Ատոմ Ջանջուղազյանը, տեղակալներ՝ Արմեն Գևորգյանն ու Արմեն Հայրապետյանը:
Պավել Սաֆարյանը 2001-2008 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, 2008 թվականի մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: