
Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կժամանի Հայաստան
ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կժամանի Հայաստան: Կրեմլի պաշտոնական էջի հաղորդմամբ, Հայաստանում նա կմասնակցի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդի հերթական նստաշրջանին:
«Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ գոտում իրավիճակը, ինչպես նաև կազմակերպության հետագա բարելավման վերաբերյալ հարցեր: 2015-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումների համաձայն, հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային ահաբեկչության հակազդեցության միջոցառումներին»,-ասված է Կրեմլի պաշտոնական էջում:
ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհուրդի երևանյան նստաշրջանում նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին:
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին կժամանի Հայաստան
- Վաղարշակ Հարությունյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. «Ժամանակ»
- Ի՞նչ կտա Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումը
- Քննարկվել են հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները