Ռուսաստանում Զիկա վիրուս 10 դեպք է արձանագրվել
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հաղորդել է, որ սեպտեմբերի կեսերի տվյալներով Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսով վարակման 10 դեպք: Լուրը գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Պոպովան ընդգծել է, որ երկրում չկա վիրուսի տեղական փոխանցման դեպք. «Այսօրվա դրությամբ կան միայն ներկրված դեպքեր»: Նրա գնահատմամբ՝ Զիկա վիրուսի տարածման ռիսկերը Ռուսաստանում նվազագույն են։
Զիկան սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդկանց է փոխանցվում մոծակներից և ի հայտ է գալիս տենդի տեսքով: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ:
Վիրուսի համաճարակը սկսվել է նախորդ տարի Բրազիլիայում: Այժմ հիվանդության դեպքեր են հայտնաբերվել աշխարհի 70 երկրում:
Հարակից հրապարակումներ`
- Թաիլանդում կթույլատրվի աբորտ անել՝ Զիկա վիրուսի հայտնաբերման դեպքում
- Սինգապուրում Զիկա վիրուս է հայտնաբերվել 189 մարդու մոտ
- Իսպանիայում ավելացել են Զիկա վիրուսով վարակվածները
- Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված Զիկա վիրուսի համաճարակի հետ
- ԱՀԿ-ը աշխարհի 67 երկրներում Զիկա վիրուսի փոխանցման դեպքեր է գրանցել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա