
Ես պատրաստ եմ ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ. Օլանդ
«Ես պատրաստ եմ ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ: Ֆրանսիան Ռուսաստանի հետ կարևոր համաձայնագրեր ունի Սիրիայի վերաբերյալ: Բայց երկխոսությունը պետք է բաց լինի»,-ասել է Օլանդը՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում:
Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը որոշել է չեղյալ հայտարարել այցելությունը Փարիզ՝ «ծրագրից դուրս մնացած միջոցառումների պատճառով»:
Խնդրանքին պարզաբանել, թե ինչու այդ միջոցառումները դուրս մնացել այցի ծրագրից, Պեսկովը պատասխանել է. «Այդ հարցը հարկավոր է հասցեագրել ֆրանսիական կողմին»: