Հայաստանում հասունացել է գիտակրթական և արտադրական կլաստերներ ձևավորելու պահանջը. Լ. Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կհամագործակցեն: ԿԳՆ մամուլի ծառայությունից փոխանցում են, որ համագործակցության մասին այսօր հուշագիր են ստորագրել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՏՀՏ գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանը:
«Առանձնակի կարևորություն ունի համագործակցությունը տեխնոլոգիական կրթության մշակույթի արմատավորման և կրթական ձևաչափերի ներդրման ուղղություններով: Սա երևի այն եզակի ոլորտներից է, որտեղ կարողացել ենք մասնագիտությունները հստակեցնել՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին: Իհարկե, առաջիկայում կմշակվի համալիր ծրագիր՝ բնական գիտությունների և ինֆորմատիկայի ուղությամբ, հատկապես հանրակրթության մեջ: Հույս ունենք, որ այս համագործակցությունը, որն ուղղված է երկրում հենքային ամուր կրթական բազայի ձևավորմանը, կշարունակվի»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանում հասունացել է գիտակրթական և արտադրական կլաստերներ ձևավորելու պահանջը: «Այսօր մենք պարտավոր ենք ցանցային համալսարանների հնարավորությունն օգտագործելով՝ ձևավորել առնվազն երկու խոշոր կլաստեր՝ մեկը ինժեներատեխնիկական, մյուսը՝ բնագիտական»:
Համաձայն հուշագրի` կողմերը փոխադարձ համաձայնության են եկել ձեռնարկել միջոցներ՝ ուղղված ՀՀ ուսումնական հաստատություններում ՏՀՏ ոլորտի կրթության որակի բարելավմանը՝ միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ, ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ մրցունակության բարձրացմանը` որակյալ կրթության միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները