Մարուքյան. Վիկտոր Դալլաքյանին քաղաքական դիակների սառնարանից հանել են, ուղարկել քաղաքական դաշտ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ուրախ է, որ Վիկտոր Դալլաքյանն իր դեմ արշավն արդեն անում է իր դեմքով: Այդ մասին Մարուքյանը ասել է «Առաջին լրատվականին» հարցազրույցում:
«Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որ կարողանամ լուրջ դեմք ընդունել ու մեկնաբանել Վիկտոր Դալլաքյանին: Վանաձորից եմ բազմաթիվ զանգեր ստացել՝ Վիկտոր Դալլաքյանին քաղաքական դիակների սառնարանից հանել են, ուղարկել քաղաքական դաշտ: Շատ ուրախ եմ, որ Վիկտոր Դալլաքյանը իր դեմքով է ասում, էս ինչ ասել է, 4 տարի է՝ ասում է տարբեր մեթոդներով», -ասել է Մարուքյանը:
Անդրադառնալով Դալլաքյանի հայտարարություններին, թե օրինախախտում է կատարվել, և ՀՀ-ում մշտական բնակություն չունեցող անձը մասնակցել է խորհրդանական ընտրություններին, Մարուքյանը պատասխանել է.
«Պարտվելուց հետո նա սկսում է վիճարկել իմ մշտական բնակության ցենզը, որը մեր նախկին օրենսդրությամբ անորոշ էր կարգավորված: Այն, որ ես մեկ տարի ԱՄՆ-ում ուսանել եմ, վերադարձել եմ իմ երկիր, որ իմ գիտելիքները ծառայեցնեմ, նա պնդում է, որ հանցագործություն է, տեղեկանքը կեղծ է»:
Փոխարենը, ըստ Մարուքյանի, Վիկտոր Դալլաքյանը անօրինական կերպով է իր, երեխայի և իր կնոջ անձնագրային տվյալները հանրայնացնել, ինչը գաղտնի տեղեկություն է:
«Այս տվյալները հնարավոր է ստանալ միայն քրեական գործի շրջանակներում, քննիչի որոշմամբ: Բայց Վիկտոր Դալլաքյանը օգտագործելով իր իշխանությունը հանել ու հրապարակել է թերթերում: Հիմա իրավապահ մարմինները կարող են քրեական գործ հարուցել Վիկտոր Դալլաքյանի դեմ՝ իմ անձնական տվյալները հանելու և օգտագործելու համար: Հստակ պարզաբանում եմ, որ օրենքի որևէ խախտում չի եղել», -նել է Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով, Դալլաքյանն իր հարազատներին տեղավորել է պետական ապարատում աշխատելու, չորս տարի վճարվել է պետական բյուջեից ու հիմա դուրս է եկել ՀՀԿ-ից և հայտարարում, թե նոր կուսակցություն է ստեղծում:
«Ուրեմն ես պնդում եմ, որ Դալլաքյանը դաշտ է ուղարկված, որ ապականի քաղաքական համակարգ, որովհետև տեսնում են, որ նոր ուժեր կան քաղաքական դաշտում և ուղարկել են, որ նա իր գործառույթը իրականացնի», -հավելել է Մարուքյանը՝ նկատելով, որ իրեն ուղարկողները չեն գիտակցում, որ Դալլաքյանի «պիտանելիության ժամկետը լրացած է»:
«Ինչ ասեմ՝ եթե Հայաստանի քաղաքական համակարգում դեռևս տեղ է մնացել նման մարդկանց համար, ուրեմն պետք է սպասենք, որ մինչև ընտրությունները դեռ դաշտ կշպրտվեն այլ քաղաքական դիակներ, էդ սառնարանում էնքան սառեցրած մարդ կա», -նկատել է Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դալլաքյանը Էդմոն Մարուքյանին որակեց «լուսավոր հանցագործ»
- Դալլաքյանը՝ իրեն առնչվող կուսակցությանը Սեյրան Օհանյանի հնարավոր անդամակցության մասին
- Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է տվել ու մտնում է ակտիվ քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան