Ուեյն Ռունի. «Հասկանում ու հարգում եմ մարզչի՝ ինձ պահեստայինների նստարանին թողնելու որոշումը»
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին խնդիրներ չի տեսնում, որ Սլովենիայի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական խաղում մնացել է պահեստայինների նստարանին։ Ռունիի բացակայությամբ թիմի ավագի պարտականությունները կատարում էր Ջորդան Հենդերսոնը։
«Ես հասկանում ու հարգում եմ մարզչի որոշումը,- Ռունիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ուզում եմ խաղալ, սակայն պաշտպանում եմ մարզչական շտաբին 100 տոկոսով և պատրաստ կլինեմ մտնել խաղադաշտ, եթե իմ կարիքն զգացվի։ Հպարտ եմ, որ ներկայացնում եմ իմ երկիրը, և կարևոր չէ՝ պահեստայինների նստարանի՞ն եմ, թե՞ խաղադաշտում։ Ավագի իմ դերը դրանից չի փոխվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա