Պետք է կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգ ելքը Հալեպից. Ռուբեն Սաֆրաստյան
«Պուտինի և Էրդողանի հանդիպմանը ինտենսիվ բանակցություններ են եղել սիրիական հարցի շուրջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանի խոսքով՝ քննարկված ամեն ինչի մասին հրապարակայնորեն չխոսվեց, բայց մի քանի հանգամանք ընդգծվեց. «Կողմերը համաձայնել են, որ պետք է շարունակեն ջանքերը Հալեպի բնակչությանը հումանիտար օգնություն ցույց տալու ուղղությամբ: Սա կաևոր է այն առումով, որ ըստ էության Թուրքիան չի միանում Արևմուտքին, որը քննադատում է ՌԴ քաղաքականությունը Սիրիայում: Էրդողանի հայտարարությունից երևաց, որ քննարկվել են նաև թուրքական զինուժի գործողությունները Սիրիայում: Ինչպես գիտենք, Թուրքիան Սիրիայի Հյուսիսում տարածք է գրավել: Այս հանդիպումը և քննարկումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը չի քննադատում, չի բողոքում Թուրքիայի գործողության դեմ»:
Արևելագետի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են առաջիկայում ռազմական բանակցություններ վարել երկու երկրների գլխավոր շտաբերի, պաշտպանության նախարարների միջև, ինչը վկայում է, որ կողմերը փորձում են ընդհանուր գործողությունների համար հիմք ստեղծել Սիրիայում:
Դիտարկմանը, թե ի՞նչ ազդեցություն կունենա այս հանդիպումը հալեպահայության վրա՝ նա նշեց, որ պետք է առաջին հերթին մտածել նրանց ապահով տարհանման մասին. «ՄԱԿ-ի գնահատականներով՝ մոտական երկու ամսվա ընթացքում իրադրությունը շատ ավելի վատանալու է Հալեպում: Կարևոր է, որ կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգ ելքը»:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից հալեպահայությանն օգնելուն՝ ինստիտուտի տնօրենն ասաց. «Կարծում եմ, որ որոշակի գումար պետք է գտնել, ստեղծել հատուկ հիմնադրամ և դրա միջոցներով իրականացնել մեր հայրենակիցների դուրսբերումը: Մյուս խնդիրը կապված է տրանսպորտային միջոցների տրամադրման հետ կապված, որով նրանք կտեղափոխվեն: Այս երկուսից հետո նոր պետք է մտածել մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելու հարցի մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցության հարցերի շուրջ
- Աշոտ և Հասմիկ Հայրապետյանները պատրաստ են 10 հոգի սիրիահայ ընդունելու իրենց հարկի տակ
- Հրաչ Չիլինգարյան. Սիրիահայերի խնդրով Սփյուռքի կառույցներն անկարող դուրս եկան
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
- Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Հալեպ
- Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ
- Փոխնախարար. Մենք չենք կարող գնալ, վերցնել, բերել սիրիահայերին
- Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում
- Հալեպահայ Թալին Գեսթարիլիկյանի պատրաստած քաղցրավենիքն անտարբեր չի թողել այցելուներին
- Հալեպահայ զինվորներ են վիրավորվել և առևանգվել
- Ֆինանսական միջոցներից զրկված 550 հալեպահայ սպասում է Երևան հասնելու իր հերթին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան