Սալգադոն ցանկացել է գնել «Սելտան»
«Ռեալի» նախկին պաշտպան Միչել Սալգադոն ցանկացել է գնել «Սելտան», որը եղել է նրա առաջին թիմը։ «Սելտայում» իսպանացին հանդես է եկել մինչև 1999 թ., որից հետո տեղափոխվել է «Ռեալ», որի կազմում 10 մրցաշրջան է անցկացրել։
«Այո, ես քննարկում էի «Սելտան» գնելու հնարավորության հարցը,- Սալգադոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Բայց այդ ժամանակ ակումբի նախագահը չէր մտածում վաճառքի մասին»։
Նշենք, որ «Սելտայի» գլխավոր բաժնետեր Կառլոս Մուրինյոն ուսումնասիրում է ակումբի վաճառքի վերաբերյալ չինացի ներդրողների ներկայացրած առաջարկը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա