Ֆրանսուա Օլանդ․Մենք ԵԽ-ի կարիքն ունենք առավել քան երբևէ
«Իմ ներկայությամբ այսօր այստեղ՝ Ստրասբուրգում, ես ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի հանձնառությունը Եվրոպայի խորհդի արժեքներին ։ Ֆրանսիան Եվրոպայի խորհրդի կողքին է և ես համոզված եմ, որ Եվրոպայի խորհուրդը մշտապես Ֆրանսիայի կողքին է բոլոր օգտակար քայլերով, որոնք ուղղված են խաղաղությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը»,- հայտարարեց Ֆրանսուա Օլանդը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։
Ֆրանսուա Օլանդն ասաց, որ առավել քան երբևէ Ֆրանսիան Եվրոպայի խորհրդի կարիքն ունի։ 2019թ․-ին ԵԽ-ն կնշի իր հիմնադրման 70-ամյակը և նույն տարում Ֆրանսիան կնախագահի ԵԽ նախարարների կոմիտեում, որի շրջանակներում պատրաստվում է կազմակերպել գագաթաժողով ։
Նախագահ Օլանդն անդրադառնալով ահաբեկչության խնդրին՝ նշեց, որ այս ֆենոմենը ժողովրդավարությունը քննության տակ է դրել։
«Մեր կյանքի ձևը, մեր հիմնարար սկզբունքները դարձել են մոլեռանդների համար թիրախ։ Ահաբեկչության դեմ պայքարում անվտանգությունը պետք է համատեղվի օրենքի գերակայության հետ։ Մեր իրավունքը մեզ թույլ կտա արդյունավետ գործել»,-ասաց Օլանդը՝ նշելով, որ Ֆրանսիան ենթարկվել է ահաբեկչական հարձակումների, անգամ Ֆրանսիայի համար ամենախորհրդանշական օրը՝ հուլինի 14-ին։
Ահաբեկիչները, ինչպես նշեց Օլանդը, ցանկանում են «մեզ բաժանել, մեզ տարանջատել»։
Անդրադառնալով Եվրոպայում միգրացիոն ճգնաժամին, Օլանդն ասաց, որ Եվրոպան այս հարցում հապաղում է ընդհանուր պատասխան գտնել։ Այդ պատասխանը պահանջում է Եվրոպայի արտաքին սահմանների արդյունավետ վերահսկողություն, որպեսզի կարողանան ընդունել միգրանտներին։
Ֆրանսուա Օլանդը նշեց, որ Եվրոպայի խորհրդի արժեքները ոգեշնչում են Ֆրանսիայի դիվանագիտությանը։ Օլանդն անդրադարձավ նաև Ոկրաինայում ստեղծված իրավիճակին, «Ուկրաինայի մի հատվածի անեքսիային ՌԴ-ի կողմից»՝ նշելով, որ պատրաստ են առաջ շարժվել Մինսկի համաձայնագրի շրջանակներում, որում ինքն անմիջապես ներգրավված է՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Ռուսաստանի հետ կապված՝ Օլանդն անընդունելի համարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմի սահմանման վերաբերյալ Ֆրանսիայի ներկայացրած բանաձևի վետոն։
«Երկխոսությունն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ, սակայն այն պետք է լինի անկեղծ ու իրական։ Հակառակ դեպքում այն տեղ չունի»,-ասաց Օլանդը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան