Այսօր աղջիկների միջազգային օրն է
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, աշխարհը նշում է աղջիկ երեխայի համաշխարհային օրը: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկների միջազգային օր՝ ի նշան աղջիկների իրավունքների ճանաչման և այն յուրահատուկ խնդիրների, որոնց հետ բախվում են աղջիկներն ամբողջ աշխարհում:
Այս տոնն առաջին անգամ նշվել է 2012 թ-ին:
Oրվա նպատակն է հանրության ուշադրությունը գրավել դեպի աղջիկ երեխաների խնդիրները, պաշտպանել նրանց բռնություններից եւ խտրականության դրսևորումներից ևհնարավորություն տալ իրենց ներուժն իրագործել:
Նշենք, որ հոկտեմբերի 11-ին նշվող աղջիկ երեխայի միջազգային օրվան ընդառաջ հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ 5-ից 14 տարեկան աղջիկ երեխաները օրական 40 տոկոսով կամ 160 միլիոն ժամ ավելի են ծախսում չվճարվող կենցաղային աշխատանք կատարելիս և ջուր կամ վառելափայտ բերելիս, քան տղաները:
Տվյալները ցույց են տալիս, որ կենցաղային հոգսի անհավասար բաշխումը շատ վաղ տարիրքում է սկսվում. այսպես՝ 5-9 տարեկան աղջիկները 30 տոկոս կամ 40 միլիոն ժամ ավելի են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան նույն տարիքի տղաները: Թվերը մեծանում են աղջիկների տարիքի հետ մեկտեղ՝ 10-14 տարեկան աղջիկները օրական 50 տոկոսով կամ 120 միլիոն ժամ ավելի են ժամանակ ծախսում: