
Ստեփանակերտից ուղղաթիռով Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը կայուն ծանր է
Ստեփանակերտից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված Հայկ Լևոնի Համբարձումյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Զինվորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների մշտական հսկողության ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին հակառակորդի կրակոցից: Ստեփանակերտում որովայնի և կրծքավանդակի վիրահատությունից հետո վիրավոր զինվորն ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան:
Նշենք, որ 20-ամյա զինվորը հրազենային վիրավորում է ստացել հոկտեմբերի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից: