Առողջապահության փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանն ազատվել է պաշտոնից: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ աշխատանքից ազատման դիմում Միրիջանյանն է ներկայացրել:
Նա Համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացումը պետական վերահսկողական (տեսչական) գործառույթների կազմակերպման և իրականացման, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Այս պահին Լևոն Ալթունյանը երեք տեղակալ ունի՝ Սերգեյ Խաչատրյան, Տիգրան Սահակյան, Վահան Պողոսյան: