Քաղաքական 14:45 12/10/2016 Հայաստան

Հուլիսյան դեպքերից հետո իշխանությունն ինչ-որ չափով կոսմետիկ հետևություններ է արել. Արամ Աբրահամյան

«Հուլիսյան դեպքերից երեք ամիս է անցել, այդ ժամանակվա էմոցիոնալ ֆոնն այլևս չկա: Այն ժամանակ էլ փորձում էի զերծ մնալ էմոցիաներից, իսկ էմոցիաների հիմնական աղբյուրը ֆեսյբուքյան քննարկումներն էին»,- Կովկասի ինստիտուտում կազմակերպած հուլիսյան դեպքերի պատճառների, հնարավոր հետևանքների վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանն ասաց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Նա նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման օրվանից մինչև խմբի հանձնման օրը նրա պահանջները նույնն էին, ինչ ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվում են 1992 թվականից՝ նախագահի հրաժարական. «Նախագահի հրաժարանը պահանջելը քաղաքական դաշտում օրիգինալ պահանջ չէ, 1992 թվականից այն հնչում է»:

«Հանձնվելու ժամանակ խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանն ասաց, որ չեն թողնի Հայաստանը դառնա Ռուսաստանի նահանգ: Առաջին անգամ շեշտադրվեց աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Թերևս միակ գաղափարախոսական, գաղափարական պնդում էր»,- ասաց Ա. Աբրահամյանը:

Թերթի խմբագիրը հարցադրում արեց՝ ո՞ր կուսակցություններն էին անվերապահորեն դատապարտում զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը: Պատասխանելով իր իսկ հարցադրմանը՝ Ա. Աբրահամյանն ասաց, որ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն:

«ՀՅԴ-ի դեպքում հասկանալի էր, քանի որ իշխանական կոալիցիայի մի մասն է, ՀՀԿ-ն էլ դատապարտում էր, բայց թույլ չէին տալիս խոսել»,- նշեց նա:

Ա. Աբրահամյանի խոսքով՝  ՀԱԿ առաջնորդն ուներ իր սպեցիֆիկ մոտեցումը, որը նա շեշտադրել էր հուլիսի 22-ի իր հոդվածում:

Ըստ նրա, ՊՊԾ գնդի գրավումը վերապահումով էին դատապարտում գրեթե մնացած բոլոր կուսակցությունները. «Ասում էին՝ սխալ է գնդի վրա հարձակումը, բայց… Դրանից հետո գնում էր սովորական ընդդիմադիր հռետորաբանությունը: Հասկանալի է, թե ինչու էին վերապահումով մոտենում. 2017 թվականին կայանալու են խորհրդարանական ընտրություններ, եթե հասարակության գերակշռող մասը չի դատապարտում, այլ ողջունում է ոստիկանության գնդի վրա զինված հարձակումը, իսկ եթե քաղաքական ուժերն էլ ուզում  են վերընտրվել, իրենց կարծիքով, պետք է ընդառաջ քայլ անեին հասարակությանը, ինչը և անում էին»:

Ա. Աբրահամյանն ասաց, որ հայտնի իրավապաշտպանները նույնպես հիմնականում պաշտպանում էին խմբին:

«Ո՞ր կուսակցությունն է անվերապահորեն ողջունել «Սասնա ծռեր»-ի քայլը: «Ժառագություն» կուսակցությունը, նշելով, որ այլ ելք չէին տեսնում, հուսահատ քայլ էր, որովհետև  իշխանությունը… »,-  ասաց թերթի խմբագիրը:

Խոսելով ոստիկանական գործողությունների մասին, Ա. Աբրահամյանի գնահատմամբ՝ ՊՊԾ գնդի գրավված լինելու ողջ ընթացքում և դրանից հետո անօրինական էին. «Պարտավոր էին շրջապատել այդ օղակը, թույլ չտային ընդդիմադիր քաղաքական և ոչ քաղաքական խմբերին ճեղքել և միանալ նրանց, բայց այդ ամենն արվում էր ոչ պրոֆեսիոնալ»:

Ո՞վ էր մեղավոր, որ ՊՊԾ գունդը զինված խմբի կողմից գրավվեց, հարցադրում արեց թերթի խմբագիրն ու  պատասխանեց. «Բնականաբար իշխանությունը, նախ և առաջ ԱԱԾ-ն և ոստիկանությունը»:

Նրա խոսքով՝ դրանից առաջ ձերբակալվել էր խմբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, մեղադրվում էր հենց նրանում, ինչը նրա կողմնակիցներն արեցին:

«Եթե խմբի անդամները կասկածվում էին ինչ-որ բանի մեջ, ղեկավարը ձերբակալված էր, բնականաբար,  խմբի անդամների խոսակցությունները պետք է լսվեին: Իսկ եթե ԱԱԾ-ն չի իմացել նրանց պայմանավորվածության մասին, ուրեմն վատ է աշխատում: Կարծում եմ՝ այդ գործողություններից առաջ եթե ձերբակալվեին խմբի անդամները, իհարկե, կասեին, որ շինծու գործ է, նրանք քաղբատարկյալներ են, ինչը հիմա էլ է ասվում, բայց ոչ ոստիկաններ կզոհվեին, ոչ էլ տղաները կվիրավորվեին: Ձերբակալելը ճիշտ էր»,-  շարունակեց նա: 

Ա. Աբրահամյանի խոսքով՝ մեղավոր է նաև ոստիկանությունը, որովհետև ՊՊԾ գնդի պաշտպանությունը իր սուրբ պարտականությունն էր. «Դա չարվեց, 30 զինված  մարդ ներխուժեց, պատանդներ պահեցին, հետևաբար խիստ պատասխանատվություն է կրում իր սխալի համար: Ոստիկանապետը նույնպես պետք է հրաժարական տար»:

Խոսելով հասարակական կարծիքի մասին, նա նշեց, որ մարդիկ չեն դատապարտում, կողմ են զինված գործողություններին, քանի որ չկա այն գիտակցությունը, որ իրենց պետությունն է, իրենց ոստիկանությունն է, իրենց ՊՊԾ գունդն է:

«Երկրորդ պատճառն այն է, որ մեծ դժգոհություն, պայթյունավտանգ ատելություն կա իշխանության նկատմամբ: Բնականաբար, ցանկացած բան, որ արվում է իշխանության դեմ, ողջունվում է»,-  հավելեց Ա. Աբրահամյանը:

Իշխանությունն արե՞լ է հետևություն: Իր հարցադրմանը պատասխանելով՝ «Առավոտ»-ի խմբագիրն ասաց. «Կարծում եմ՝ մասամբ, ինչ-որ չափով կոսմետիկ հետևություններ է արել: Կառավարության փոփոխությունը, շատ դեմքերի հեռացումը ինչ-որ չափով կարելի է հետևություն  համարել: Բայց հետևություն կլինի այն, եթե լինի արդար ընտրություններ, ժողովրդավարություն, չլինեն մենաշնորհներ: Իսկ այդ հետևությունը չի արվել»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 11 մասնակից
Դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում կանցկացվեն 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:  Տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Զանգեզուր»-ում Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Եթե Հայաստանը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, Ադրբեջանը ստիպված կլինի մերժել.Բեգլարյան
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Էրդողանի գիրք նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրեր. Մամիջանյան
«Ցավոք սրտի, ինչ Փաշինյանը իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են»,-հրավիրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}