Մենք ապրում ենք ոչ այնքան հեշտ ժամանակաշրջանում, որը չի ենթարկվում ինչ-որ վերլուծության. Բորդյուժա
Մենք այսօր բախվում ենք պարադոքսալ իրավիճակների հետ, որոնք դեռ պահանջում են վերաիմաստավորում: Այսօր Երևանում բացված «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» խորագրով կլոր սեղանի բացման խոսքում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Ես կարծում եմ, որ կլոր սեղանը կազմակերպվել է բավական ճիշտ ժամանակաշրջանում», - նշեց Նիկոլայ Բորդյուժան` շեշտելով, որ նախ և առաջ քննարկման առարկա պետք է դառնան կառույցի անդամ երկրների անվտանգության հետ կապված խնդիրները:
«Մենք ապրում ենք ոչ այնքան հեշտ ժամանակաշրջանում, որը չի ենթարկվում ինչ-որ վերլուծության: Եվ շատ դժվար է ընտրել, անվտանգության ոլորտում գործունեության մի ալգորիթմ», - նշեց Բորդյուժան:
«Մեծ հաշվով` այսօր քանդվել են անվտանգության գլոբալ համակարգերը: Համաշխարհային առաջատար խաղացողների միջև դադարեցվել է ցանկացած շփում և համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության և այլ մարտահրավերների ու վտանգների դեմ պայքարը», - ընդգծել Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ քարտուղարը հավելեց, որ մենք այսօր բախվում ենք պարադոքսալ իրավիճակի հետ, որն էլ վերլուծություն էպահանջում:
Որպես օրինակ վերը նշված պնդման` Բորդյուժան նշեց, որ տարբեր երկրներ կարող են ի կողմից կոչ անել պայքարել ահաբեկչության դեմ, իսկ մյուս կողմից զենք մատակարարել նույն ահաբեկիչներին: Իսկ մեկ այլ առաջատար երկրի նախարար կարող է կոչ անել շրջափակել մեկ այլ երկրի դեսպանատուն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին