Նախագահի հրամանագրով Դալլաքյանը ազատվել է պաշտոնից
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիկտոր Դալլաքյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.
Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից», -նշվում է նախագահի հրամանագրում:
Նկատենք, որ հոկտեմբերի 11-ին Վիկտոր Դալլաքյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով և հայտարարեց, որ երեկ առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմին և պատրաստվում է մտնել ակտիվ քաղաքականություն:
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետականը իդեալական մարդկանցով կուսակցություն չէ. Պատգամավորը՝ Դալլաքյանի մասին
- Մարուքյան. Վիկտոր Դալլաքյանին քաղաքական դիակների սառնարանից հանել են, ուղարկել քաղաքական դաշտ
- Դալլաքյանը Էդմոն Մարուքյանին որակեց «լուսավոր հանցագործ»
- Դալլաքյանը՝ իրեն առնչվող կուսակցությանը Սեյրան Օհանյանի հնարավոր անդամակցության մասին
- Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է տվել ու մտնում է ակտիվ քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան