Հասարակություն 16:03 12/10/2016 Հայաստան

Աշուրան Կապույտ մզկիթում. Իրանցիները սգում են Իմամ Հուսեյնի նահատակման օրը

Այսօր Երևանի Կապույտ մզկիթում շիա մուսուլմանները նշեցին Իմամ Հուսեյնի նահատակության սգո ծիսակարգը՝ «Աշուրան»:

Շիա մուսուլմանների կրոնական օրացույցում կարևորվող այս օրը  Հուսեյնի՝ շիայական երրորդ իմամի հիշատակման օրն է:

Հուսեյնը իր ընտանիքի և բազմաթիվ մուսուլմանների հետ միասին 680թ-ին  նահատակվել է Քերբալայում (ներկայումս՝ Իրաքում) սուննիների՝ Օմայան երկրորդ խալիֆա Յազիդ իբն Մուավիայի զորքի հետ առճակատման արդյունքում: Հիշատակման ծեսն անցկացվում է  շիայական Մուհարրամ ամսի տասներորդ օրը: Այդ օրը կազմակերպվում են բազմամարդ թափորներ, որի մասնակիցները հարվածում են իրենց կրծքին և թատերականացված միջոցառման՝ թազիյեի շրջանակներում բարձրաձայն ողբում Հուսեյնի նահատակությունը՝ փաստելով, որ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն իսլամի:

Մոլեկրոն շիաներն իրականացնում են իրական տանջածես՝ ձաղկելով իրենց շղթաներով կամ սուր գործիքներով, վերապրելով նահատակվածների չարչարանքները:

Կապույտ մզկիթում, սակայն, ինքնախարազանման ծես չկայացավ. Հավատացյալ տղամարդիկ իմամի առաջնորդությամբ նախ նամազ արեցին, ապա բռունցքներով իրենց կրծքին հարվածելով և աղոթք ասելով՝ մզկիթի բակում գտնվող այգու շուրջ երկու շրջան կատարեցին ու գնացին  դեպի ճաշասրահ, որտեղ մատուցվեց մատաղը: Մատաղին մասնակցեցին նաև ծեսին ներկա հայերը՝  ի նշան հայ և իրանցի ժողովուրդների համերաշխության ու բարեկամության:   

Նշենք, որ Իսլամի կանոններից ելնելով՝ կանայք չէին մասնակցում ծիսակարգին, այլ կողքից հետևում էին: Նրանց համար մզկիթում սահմանված է առանձին սենյակ՝ աղոթելու և Իմամ Հուսեյնի մահը սգալու համար:

Panorama.am-ի հետ զրույցում  ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, մեկնաբանելով Երևանում մուսուլմանական այս ծիսակարգի անցկացման խորհուրդը, նշեց, որ դա չափազանց կարևոր է ինչպես հայ-իրանական բարեկամության, այնպես էլ աշխարհում Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու տեսանկյունից:

«Շատ ուրախալի և հպարտանալու առիթ է, որովհետև այս հնարավորությունը մեր իրանցի եղբայրներին ընձեռելով՝ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ցույց է տալիս, թե որքան հանդուրժող երկիր է: Առաջին անգամ է, որ իրանցիների հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հայերն էլ ազատորեն մասնակցեն և լուսաբանեն այս ծիսակարգը: Արդեն 20 տարի է շիա մուսուլմանները Երևանում առանց խոչընդոտի կարողանում են անցկացնել Աշուրայի արարողակարգը:  Սա չափազանց կարևոր է, հատկապես, եթե հաշվի առնենք որոշ հարևան երկրների վարքագիծը: Հատկանշական է մասնավորապես իրեն շիայական պետություն  հռչակած և շիաների վարքագիծը շահարկող Ադրբեջանի Հանրապետության հանգամանքը, որն այս ծիսակարգը սեփական երկրում արգելել է և բազմաթիվ խոչընդոտներ է հարուցում շիայական հավատացյալների առաջ: Ուստի Հայաստանում մենք ունենք կրոնների միջև երկխոսությանը նպաստող խիստ կարևոր կրոնական ու մշակութային կենտրոն. դա Երևանի Կապույտ մզկիթն է, որտեղ այս ծիսակարգի անցկացումը խոսում է իրանցի ժողովրդի հանդեպ հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքի մասին, ինչը խիստ կարևոր է, քանզի նույն բարեկամական վերաբերմունքին էլ Իրանում բնակվող մեր հայրենակիցներն են արժանանում իրանցիների կողմից»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց Վարդան Ոսկանյանը:

Մզկիթում ծիսակարգին մասնակցում էր նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ «Աշուրայի» արարողակարգը Իրանում շատ ժողովրդական ծիսակարգ է.

«Մեր բոլոր քաղաքացիները նշում են այս օրը և անգամ ճաշ են տալիս՝ որպես մատաղ: Հետաքրքիր ու հատկանշական է, որ անգամ իրանահայերն են հաճախ նշում այս օրը և ճաշ են տալիս՝ իրենց մասնակցությունն ունենալով այդ մատաղին՝ հանուն իրենց ընտանիքների բարօրության և առողջության:

Այսօրվա միջոցառման պատգամը հետևյալն է՝ ողջ աշխարհին ցույց տալ, որ շիա մուսուլմանները քրիստոնյա հայերի կողքին շատ խաղաղ ապրում և հարգում են միմյանց կրոնական բոլոր ծեսերը: Բոլոր այն մարդիկ, ովքեր իսլամի անվան տակ դուրս են գալիս տարբեր ժողովուրդների ու մարդկանց դեմ, ահաբեկչություն են իրականացնում, նրանք իսլամի հետևորդներ չեն, նրանք մեր թշնամիներն են»,-նշեց դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Իրանի դեսպանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ իրանցիների հոգևեր-մշակութային կյանքի համար անհրաժեշտ բոլոր նպաստավոր պայմանները Հայաստանում ստեղծելու և ապահովելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}