Հալեպահայ ուսուցիչը ցանկանում է Հայաստան գալ, բայց հնարավորություն չունի
Հալեպի Նոր Գեղի թաղամասի բնակիչ Հագոբ Մակդիսը իր ընտանիքով Հայաստան տեղափոխվելու մեծ ցանկություն ունի, բայց հնարավորություններ չկան, չի կարող: Այդ մասին Հագոբն անձամբ ահազանգեց Panorama.am-ին:
Երիտասարդը մասնագիտությամբ կենսաբան է, դասավանդում է տեղի քոլեջում և Կրթասիրաց միության վարժարանում և ծրագրում է առաջիկայում ամուսնանալ նշանածի՝ Մարինայի հետ:
«Ճոխ ինչ-որ հարսանիք չենք անելու, չենք էլ ուզում, ուղղակի եկեղեցի կգնանք ու մեր միասնությունը կկապենք եկեղեցով: Նշանածս չեմ ուզի, որ մնա հոս միայնակ», -ասում է Հագոբը:
Ընտանիքում հայրն է՝ Էլիաս Մագդիսը, մայրը՝ Անահիտ Սիրաբոնեանը և ինքն ու ապագա կինը: Պապիկը, Հագոբի խոսքով, Հալեպում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ հոգեկան խանգարումներ է ստացել:
«Մեր հայրենակից Մովսես Մովսեսյանը մեր կողքին մահացավ, իրեն շտապօգնության ծառայության մեքենան տեղափոխեցինք, ու պապս դրանից հոգեկան խանգարումներ ստացավ: Ուզում եմ նրան հեռացնել Հալեպից, բայց շատ դժվար է», -պատմեց Հագոբը` նշելով, որ ուրախ կլինի, եթե օգնողներ լինեն:
Նրա խոսքով, շուրջբոլորը հայկական թաղամասեր են, որոնց ուղղությամբ ժամանակ առ ժամանակ ակտիվ հրթիռակոծություններ են տեղի ունենում:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
- Սիրիայում դպրոցականներ են զոհվել
- Պետք է կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգ ելքը Հալեպից. Ռուբեն Սաֆրաստյան
- Խմելու ջրի մատակարարում՝ Հալեպում. «Արևելք»
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
- Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Հալեպ
- Հալեպում հայ է զոհվել
- Հալեպում հայեր են զոհվել և վիրավորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան