Ղազախստանի նախագահը Հայաստան չի գա
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընթացիկ շաբաթվա միջազգային միջոցառումներին չի մասնակցի հիվանդության հետևանքով: Այս մասին հայտարարել է Նազարբաևի մամուլի խոսնակ Այդոս Ուկիբայը:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, երեքշաբթի հայտարարել են, որ Ղազախստանի նախագահը բուժման կուրս անցնում, մրսածության հետևանքով նա հիվանդացել է:
«Մի քանի ճշգրտումներ են արվել, մինչև ընթացիկ շաբաթվա վերջ նիջազգային միջոցառումներին նախագահը չի մասնակցի: Երևանում ՀԱՊԿ շրջանակում անցկացվելիք միջոցառումներին կմասնակցի Ղազախստանի վարչապետը»,-ասել են այդ երկրի նախագականից, ավելացնելով, որ դրանից հետո նախագահը կաշխատի սովորական գրաֆիկով:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս շաբաթվա ընթացքում Նազարբաևը պետք է այցելեր Հայաստան ու Ադրբեջան:
Երեկ ՀՀ նախագահականից հայտնել էին, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի Նախագահը
- Հառիճում Նազարբաևի փողոցը կանվանափոխվի
- Գյուղապետին «վերևներից» չեն թողել փոխել Նազարբաևի անունը կրող փողոցի անունը
- Պուտինը ԼՂ հարցով հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին